Дегустатор
10
0
подписчиков
0
подписок
18,6к
просмотров
Отзывы
25
Фото
Gluten-free bakery
Ереван • Пекарня
Сохранить
Вчера
Տպավորություններս նշված տեսականուց (առանց գլյուտեն և լակտոզ). 🥨 Պիստակով ռուլետ բրնձի ալյուրով և մալինայի միջուկով. բիսկվիթային մասը փոքր֊ինչ չոր էր, սակայն մալինայի բնական համով միջուկը և նուրբ, բալանսավորված քաղցրությամբ նշի կաթով կրեմը լրացնում են վերոնշած բացը։ Կտորը բավականին մեծ է, արժեքը` 1500 դր։ 🥨 Շոկոլադե ռուլետ` ՓԱՓՈՒԿ բիսկվիթի շերտով և կրկին համեղ հատապտղային միջուկով ու կրեմային շերտով (1500 դր/կտորը)։ 🥨 Թռչնի կաթը և գաթան բավականին փոքր քաշ ունեն (1200 և 600 դր), սակայն համը տարբերվող է, առկա է կարագի թույլ, հաճելի հետհամ։ 🥨 Զեֆիրը նշվում է արտադրողի կողմից, որ ագարի հիմքով է. համը հատապտղային է և բալանսավորված քաղցրությամբ։ 3 ՇՈԿՈԼԱԴ 🍫🤗 Ըստ արտադրողի` պարտաստված է բուսական ծագման կաթով, սակայն` լակտոզ պարունակող շոկոլադով։ 📍Միջին չափի կտոր` 1700 դր։ Կտորը թարմ էր` քաղցրի քանակը բալանսավորված։ Ինձ դուր եկավ այն, որ այստեղ չկար ժելատինի խիտ զանգվածի կամ` սերուցքի համ և խտություն։ Այն պակաս յուղային տարբերակ էր քան դասականը, բայց միևնույն ժամանակ` համեղ էր ստացվել✅️։ Ես այս տարբերակը խորհուրդ կտամ ճաշակել սառը վիճակում✅️։ Վաճառողը նշեց, որ խմորի համար օգտագործվել է առանց գլյուտեն ալյուր։ Ինձ համար` արժեքը փոքր֊ինչ չափազանցված է (ոչ միայն այս տեսականու համար), որքան էլ որ օգտագործվում է առանց գլյուտեն կամ` բուսական կաթի տարբերակ❌️🤔։ ՑԱՆԿԱԼԻ ԿԼԻՆԵՐ ՆԱև ՈՒՆԵՆԱԼ ՀԱՐՄԱՐ ՏԱՐԱԾՔ` ՏԵՂՈՒՄ ՆՍՏԵԼՈՒ և ՃԱՇԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ (առանձին սրճարանային գոտի)։ Կշարունակեմ հետազոտել և օգտվել հրուշակարանից, քանի որ ներկայացված է բավականին լայն տեսականի թե' աղանդերի, թե հացերի✅️։
The Ponchik
Ереван • Кафе
Сохранить
Май 2025
ՊՈՆՉԻԿԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔԱՇ/ԳԻՆ` 30֊40գր, 350 դր, ՀԱՄԸ` վանիլային Տեսականում առկա է նաև ջեմային, կարամելային, շոկոլադային (միգուցե էլի տարբերակներ ունեն) միջուկով տարբերակներ, սակայն` ես դասականի կողմնակից եմ 😉 Տվյալ կետից օգտվել էի մոտ 2 տարի առաջ, և ի զարմանս ինձ` որակական փոփոխություն չնկատեցի (դրական առումով😉🫔)... Ամեն ինչ այնպես, ինչպես հավանում եմ`⤵️ ✅️ ՏԵՂՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ, տա՜ք֊տա՜ք, ✅️ ԽՐԹԽՐԹԱՆ ԿԵՂև, ✅️ ԲԱԼԱՆՍԱՎՈՐՎԱԾ ՔԱՂՑՐԻ ՔԱՆԱԿ, ✅️ ԱՌԱՏ ՄԻՋՈՒԿ, և որ շատ կարևոր է ինձ համար` ✅️ ԵՓՎՈՂ ԿՐԵՄ (ինչն ամեն տեղ չէ, որ հանդիպում է Երևանում...)։ Գնումը կատարել եմ մինչ կեսօր, սպասել եմ մոտ 3֊5 ր։ Կետի աջ կողմում առկա է նաև համտեսելու համար 3 սեղան` հարմարավետ նստատեղերով, հենց մայթի վրա (ինքնասպասարկմամբ)։ Ողջունելի էր, որ սպասարկողը աղջիկը տեղյակ էր, որ տաք շոկոլադը և տաք կակաոն տարբեր ըմպելիքներ են, բայց ափսոս, որ այդ պահին տաք շոկոլադ առկա չէր 🙁 ✅️ Մոտ 2 տարի առաջ այստեղից գնեցի տաք շոկոլադ, և մինչ այժմ` այդ որակի ըմպելիքի համ չեմ կարողանում գտնել Երևանի որևէ այլ սրճարանում (այդ պահին կետը սպասարկում էր հիմնադիրը)։ ❌️ Ցավալին այն էր, որ երբ գնումից մի քանի ամիս առաջ կրկին որոշեցի գնել տաք շոկոլադ, այն արդեն նման չէր այն մեկին, որ գնել էի առաջ...(որակյալ շոկոլադի, քաղցրի, հեղուկ մասի և յուղային զանգվածի իդեալական համադրությամբ)։ 🍫 Սպասարկող անձնակազմը միշտ տարբեր է լինում, այդ պատճառով միանշանակ կարծիք տալ չեմ կարող։ Այնուամենայնիվ, կարծում եմ` վայրը, ներկայացվող աղանդերները արժանի են ավելի բարձր գնահատականի, քան կա այս պահին համացանցում։
САС
Ереван • Супермаркет
Сохранить
Май 2025
Խոսելու եմ ՍԱՍ֊ի թխվածքների տեսականուց, մասնավորապես` 📍 Մաշտոցի և Շրջանայինի մասնաճյուղերից։ Համտեսել եմ` մեղրայինը, արբած բալը, սրճային մուսը, տիրամիսուն, չիզքեյքը, նապոլեոնի 2 տեսակ🍰🫔։ Կտորով թխվածքների տեսականին բավականին լայն է, և ինձ հանդիպել են հիմնականում թարմ վիճակում✅️։ Գնումները կատարել եմ հենց սուպերմարկետների համապատասխան բաժիններից, ոչ` նույնանուն ֆուդկորտից։ Կտորները փոքր կամ միջին չափերով են ներկայացված, միջին շուկայականից փոքր֊ինչ բարձր արժեքներով 💵։ ✅️ Անչափ հավանում եմ սովորական, կլոր ձևով նապոլեոնը. Բարակ, փխրուն, արտահայտված շերտավոր խմորով, նուրբ կրեմով (ենթադրում եմ` մարգարին, խտացրած կաթ), հաճելի խոնավությամբ, շերտավոր փշուրներով և շաքարի փոշով պատած (570դր)։ ❌️✅️《Տնական》 կոչված տարբերակը (ուղղանկյունաձև) եփված կրեմով է պատրաստված, շերտերը` կարագի հիմքով։ Այս տարբերակն ավելի յուղային է (ինչն իմ քիմքի համար փոքր֊ինչ ծանր է) և գրեթե կրկնակի արժեքով (990դր)։ ✅️ Արբած բալով թխվածքը նույնպես հաճելի համային բալանսով է ներկայացված. Սև բիսքվիթե փափուկ շերտեր, ալկոհոլում թրմված արբած բալերի առկայություն միջշերտային հատվածներում և շոկոլադային կրեմի փափուկ, զգալի յուղային շերտ` պատված սև շոկոլադի ջնարակով։ ✅️Մեղրային թխվածքի շերտերում զգացվում է տվյալ տեսակի աղանդերին բնորոշ հաճելի մեղրային համը։ Տիրամիսուից և հատապտղային չիզքեյքից սպասելիքներս այնքան էլ չեն արդարացել❌️❌️։ Տվյալ դեսերտին (տիրամիսու) բնորոշ սավոյարդի թխվածքաբլիթներն ինձ համար համեմատաբար ավելի խիտ (ոչ թեթև) տարբերակով էին թխված + բավականաչափ խոնավեցված չէին մոկկայով և ալկոհոլով, ինչպես նշված է թխվածքի նկարագրության բաժնում ☕️❌️❌️։ Այս 2 համերի պակասը, որոնք այդքան գրավիչ են դարձնում այս աղանդերը` իմ գնած կտորում գրեթե բացակայում էին❌️🙁։ Քաղցրությունը բալանսավորված էր, կրեմը` նուրբ, միջին յուղայնությամբ✅️։ Կշարունակեմ ուսումնասիրել տվյալ ապրանքանիշի թխվածքները և կիսվել հետագա կարծիքներով։
Sloenka
Ереван • Кафе
Сохранить
Май 2025
Այցելել եմ մեկ անգամ, առավոտյան` ժ 10֊ից 11֊ը 🤗 Սրահը շատ ընդարձակ չէ, բայց հարմարավետ է կահավորված, լուսավոր է բնական լույսի հաշվին, ինտերիերում կան հետարքրքիր ոճային և գունային ոչ պարտադրող լուծումներ։✅️ Առկա են դեպի Մաշտոցի փողոց ուղղված նստելատեղեր, այդ թվում` անմիջապես փողոցի վրա (փոքր֊ինչ աղմկոտ)։ Միգուցե ժամից ելնելով` սրահը ծանրաբեռնված չէր և սպասարկումը տեղի ունեցավ շատ արագ և պատշաճ կերպով ✅️ Երիտասարդ սպասարկողը լավ տեղեկացված էր տեսականուց, հետարքրքրվում էր նախընտրություններով։ Չէր փորձում անմիջական պարտադրանքով վաճառք իրականացնել, պատրաստ էր օգնել ընտրության հարցում ✅️ ԱՆՑՆԵՆՔ ՊԱՏՎԵՐԻՆ. 🧋ամերիկանո` 250մլ, 🍒 բալով շոկոլադե տորթ` 1հ, 🍧 բանանով պաղպաղակ, 💵 Արդյունքում` = 3800 դր։ Ամերիկանոյի հետ կապված որևէ խնդիր չունեցա ✅️։ Սպասումներս այնքան էլ չարդարացան բալով շոկոլադե տորթի հետ կապված🤔⤵️։ Եռաշերտ, փափուկ, թեթև կակաոյի հիմքով բիսկվիթներ` միավորված ոչ բարձր յուղայնությամբ կակաոյի հիմքի կրեմով և մրգային շատ բարակ խյուսի շերտով (վիզուալ ենթադրում եմ բանանի, որի համը ամբողջական կտորում չէր զգացվում 🍌❌️)։ Տեղ֊տեղ կտորում առկա էր մշակում անցած բալի հատիկներ, որոնց համը նույնպես չէր զգացվում աղանդերում ❌️🍒։ Կտորը պատված էր խիտ, միջին հաստության գանաշով, ինչը դժվարացնում էր մասերի բաժանելու պրոցեսը 🤔։ ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՊԱՂՊԱՂԱԿԻՆ⤵️🍧 Եթե քաղցրասեր եք, ապա հաստատ կհավանեք բանանով և փափուկ կարամելով պատած պաղպաղակը, որն ըստ աշխատակցի` պատրաստվում է տեղում։ Այստեղ համային ընդգծվածությունն ավելի հաջող էր ինձ համար ✅️
Cofix
Ереван • Кофейня
Сохранить
Апрель 2025
Այցելել եմ մեկ անգամ և տրամադրված այն մտքով, որ փորձելու եմ տաք շոկոլադ։ Սակայն, ինչպես լինում է Երևանի մի շարք, թեկուզ և հայտնի սրճարաններում, այստեղ ևս կար այս խնդիրը.մենյուում նշված է տաք շոկոլադ, որը դասական տարբերակով պետք է լինի ավելի խիտ, հագեցած, շոկոլադի խորը համով, բայց մատուցվում է պարզապես տաք կակաո😑❌️ (սրանք տարբեր ըմպելիքներ են, ինչպես գիտեն շատերը...)։ Ցանկալի կլիներ կամ` մենյուում ունենալ 2 տեսակի ըմպելիքները, կամ` ունեցածը նշվեր իրական անունով` տաք կակաո։ Ըմպելիքը ստացա M(300մլ) չափով, 1250 դր, 3֊4 ր պատվերից անց։ Սպասարկումը բարեհամբույր էր, ժամանակին։ Ցանկության դեպքում կարելի է վերցնել լրացուցիչ օշարակ, կամ` շաքարավազ։ Սրահում ներկայացված են աղանդերի և ուտեստների որոշակի տեսականի ևս։ Քանի որ այցս մինչ կեսօր էր, սրահը բավական ազատ էր, ինտերիերը պարզ, լուսավոր, ինձ համար փոքր֊ինչ սահմանափակող։ Կարելի է տեղակայվել պատուհանի մոտ, որը բացվում է դեպի պողոտա։
Сизнс Свитленд
Ереван • Ресторан
Сохранить
Апрель 2025
Անչափ հավանում եմ Seasons-ի պաղպաղակի բաժինը։ Տեսականին բավականին լայն է, առկա են նաև սորբետներ ✅️ Պաղպաղակները ներկայացված են` վաֆլե բաժակներով, կոներով կամ` տարաներով։ Համային և որակական առումով զգալիորեն տարբերվում են այլ պաղպաղակների գործարանային արտադրանքներից։ Կարելի է նաև միքս տարբերակով համտեսել նոր համեր։ Հնարավորություն կա (հարկ եղած դեպքում) վերցնել հավելյալ գդալներ և անձեռոցիկներ ✅️։ Աշխատակիցները մշտապես բարեհամբույր են, ժպտերես ✅️ Էսկիմոների տեսականին ներկայացված է ինչպես կաթնային, այնպես էլ` մուգ շոկոլադով` վանիլային, շոկոլադե և սնիկերս միջուկներով (վերջինս լուսանկարում և հոլովակում է )։ Գինը` 600 դր (մոտ 80֊90 գր)։ Գտնվելու վայրը շատ տրամադրող է, քանի որ տեղակայված է այգում, որտեղ և կարելի է համտեսել հաճելի երաժշտության և ծառերի ստվերների ներքո։
Гранд Кенди
Ереван • Кафе
Сохранить
Апрель 2025
Հաճախ եմ օգտվում Պարույր Սևակի վրա գտնվող մասնաճյուղից։ Առաջին հարկում խանութն է, երկրորդ հարկում`《Պոնչիկանոց》֊ը։ ✅️ Սրահը միջին չափ, լուսավոր,ընդարձակ, հիմնականում` մաքուր, սպասարկումը` լավ։ Սիրելի խմորեղենների ցանկում են` 🍰 Արբած բալ, 🍰 Միկադո, 🍰 Շոկոլադե էկլեր` եփված կրեմով, 🍰 Շոկկո, 🍰 Նապոլեոն, 🍰 Լակոմկա։ ➖️ Ոչ հաճախ, բայց պատահել է, որ խմորային մասի պատրաստուկները (բիսկվիթային շերտ, էկլերի խմոր, շերտավոր խմոր) առաջին թարմության չեն եղել (փոքր ինչ֊չոր, կոշտ, որոշակի հետհամի զգացողություն առանձին` առանց կրեմի հետ համտեսելիս)🤨։ ➖️ Ի դեպ, որոշ խմորեղենների համտեսման համար տրամադրվող պլաստիկե սպասքով պարզապես հնարավոր չէ համտեսել (գդալները կոտրվում են խմորեղենի չոր շերտերի մեջ)։ Լուսանկարում պատառաքաղը իմ կողմից է բերվել 😏 ✅️ Կրեմների (միջուկների) մասին ավելի դրական կարծիք ունեմ, քանի որ մշտապես թարմ են և բալանսավորված բաղադրիչներով (հատկապես` եփվող կրեմով խմորեղենները)։ ✅️ Կուզենայի առանձնահատուկ նշել իրիսային կրեմը, որը խմորեղեններին յուրահատուկ համ է հաղորդում։ 😏 Կցանկանայի, որպեսզի թխվածքները մշտապես սառնարանում գտնվեին և հնարավոր լիներ համտեսել հենց սառը վիճակում։ 😒 Լավ կլիներ, որպեսզի խանութի աշխատակիցները չզարմանային այն փաստից, որ հաճախորդը գնում է փոքր կամ 100 գր չափաբաժնով կոնֆետ կամ այլ ապրանք։ Սրա համար ամեն մարդ կարող է ունենալ և ունի բազմաթիվ պատճառներ և ցանկություններ, ինչին պետք է հարգանքով վերաբերվել (սա վերաբերվում է ոչ միայն Գրանդ Քենդիի ցանցին)։ Այս սրճարանների ցանցին յուրահատուկ վերաբերմունք ունեմ😏❤️. սա այն հազվագյուտ վայրերից է Երևանում, որտեղ կարելի հանդիպել ամենատարբեր տարիքի և սոցիալական դիրքի մարդկանց, որտեղ տարբեր աշխարհներ ներդաշնակ միաձուլվում են մեկ հարկի տակ, ջերմ և գունավոր սրահներում։
Il Solo Gelato
Ереван • Кафе
Сохранить
Апрель 2025
Սրճարանը երկհարկանի է, առկա է նաև դրսում նստելու հնարավորություն, տրամադրվում են ծածկոցներ։ Սրահները առանձնապես ընդարձակ չեն, բայց` լուսավոր են և հարմարավետ։ Անձնակազմը փորձում է լինել սիրալիր։ Առանձնահատուկ կնշեմ մենեջերի` հոգատար և ուշադիր վերաբերմունքը հաճախորդներին, ով  սպասարկող թիմից առավել քան ակտիվ մասնակցում էր սպասարկման գործընթացին։ Նախաճաշը ներառում էր` 4 փանքեյք (ոչ փքուն), միջին փափկության, մոտ 15 սմ տրամագծով, առանց ընդգծված որևէ համի։ Մոտ 20֊30֊ական գրամ նութելլա և կրեմ։ Կտրտած մրգեր և նուշի մի քանի թերթիկներ։ Ընդհանուր` թարմ պատրաստված և կտրտված միրգ էր մատուցվել։ Սակայն, փոքր֊ինչ վանեց` կողքի վրա փայտիկով իրար միացված նարինջ+անանաս+թուրինջ թոշնած մրգերի կտորները (ըստ երևույթին կտրտվել էին շատ ավելի վաղ)։ ՍՊԱՍԵԼ ԵՄ ՄՈՏ 7֊10 ր։ Հետարքրքիր էր` բանան֊նութելլա֊փանքեյք համադրությունը և այսքանը։ Կնախընտրեյի ավելի փքուն և ավելի համեղ փանքեյքեր, քան մատուցվեց։
Ереван Сити
Ереван • Супермаркет
Сохранить
Апрель 2025
Տվյալ մասնաճյուղում արդեն 3 տարի է` առկա են հետևյալ խնդիրները, որոնք` որպես հաճախորդ կուզենայի, որ շտկվեին։ Մասնավորապես` ❌️ Պաղպաղակի պահման պայմանները. անկախ սեզոնայնությունից, կարելի է գնել արդեն տեսքից ընկած, ձևափոխված, ջրազրկված պաղպաղակներ։ ❌️ Ընկուզեղենի, չրերի բաժնի տարրաները մշտապես բաց են և ցանկացած մարդ կարողանում է ձեռքով շոշափել մթերքը և նորից գցել տարրայի մեջ 😬 ❌️ Ապրանքներով բեռնված զամբյուղները աշխատակիցների կողմից հաճախ խոչնդոտում են հաճախորդների ելքումուտք անելու գործընթացին (բանջարեղենի, կոնֆետների, չրեղենի և կաթնամթերքի, ձվի բաժիններում առավել հաճախ)։ Կարելի է դասավորման գործընթացը իրականացնել գոնե ոչ բազմամարդ ժամերին։
Гранд Кенди
Ереван • Кафе
Сохранить
Апрель 2025
Սկզբնամասում խանութն է, ներսում` սրճարանը։ 2 գոտիների տարածքը այնքան էլ ընդարձակ չէ, առկա են 4֊10 հոգու համար նախատեսված սեղաններ։ 😏 Ցավոք` սրճարանի հատվածը պատուհաններից հեռու է և ցանցի` տրամադրություն ստեղծող  վիտրաժային ոճով պատուհանները, այստեղ չեք գտնի (եթե, իհարկե, սիրում եք վայելել աղանդերը հենց պատուհանների մոտ, ինչպես` ես)։ Սպասարկումը` ստանդարտ, լավ։ Կան աշխատակիցներ, ովքեր լավ տեղեկացված են թխվածքների բաղադրիչների մասին, ինչը օգնում է արագ որոշում կայացնել պատվեր կատարելիս։👍 Աղանդերը հիմնականում` թարմ։ Չնայած` եղել է 2 դեպք, երբ մեղրային տորթը և ոզնին եղել են շատ չոր և կոշտ (ժամկետը սպառված կամ` սխալ պահման պայմաններ), ինչը բնորոշ չէ տվյալ թխվածքներին և անշուշտ` հիասթափության առիթ է դարձել նման պահերին։ Հաճելի և նախընտրելի է, երբ թխվածքները կարելի համտեսել փոքր֊ինչ սառը վիճակում։